Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 2 635 նոր դեպքից 66-ն արձանագրվել է Գուրիայում:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, ընթանում են համաճարակային հետազոտություններ:
«Վարակակիրների թիվը հնարավոր է, ամեն րոպե փոխվի: Բարդ է ասել վարակակիրների ճշգրի թիվը: Կասկածելի ախտանշաններով պացիենտներն անցնում են հետազոտություն: Հնարավոր է, նրանց թիվն ավելանա»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում:
Վրաստանում այսօր արձանագրվել էր կորոնավիրուսի 2 635 նոր դեպք, ապաքինվել է 2 244 պացիենտ, մահացել՝ 49-ը: