Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 53 նոր դեպք:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, վարակակիրների թվում կան նաև երեխաներ:
«Ընթանում է համաճարակային հետազոտություն և պարզվում է շփման շրջանակը: Կասկածելի պացիենտներն անցնում են «ՊՇՌ» հետազոտություն: Հնարավոր է, նրանց թիվը կրկին ավելանա»,- հայտարարել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում:
Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 3 768 նոր դեպք, ապաքինվելէ 4 055 պացիենտ: