Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 157 նոր դեպք
Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 157 նոր դեպք

Կորոնավիրուսի 3 824 նոր դեպքից 157-ն արձանագրվել է Գուրիայում:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, վարակվածները տարբեր մասնագիտության մարդիկ են, այդ թվում՝ երեխաներ:

«Վարակակիրների թիվը հնարավոր է, ամեն րոպե փոխվի: Այսպիսով, բարդ է ասել վարակակիրների ընդհանուր թիվը: Ընթանում է համաճարակային հետազոտություն և պարզվում է վարակակիրների շփման շրջանակը: Կասկածելի ախտանշաններով պացիենտներն անցնում են «ՊՇՌ» հետազոտություն: Հնարավոր է, նրանց թիվն ավելանա»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 824 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 851 պացիենտ: