Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 4 673 նոր դեպքից 126-ն արձանագրվել է Գուրիայում:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, ընթանում են համաճարակային հետազոտություններ:
«Վարակակիրների թիվը հնարավոր է, ամեն րոպե փոխվի: Կասկածելի ախտանշաններով պացիենտներն անցնում են հետազոտություն: Հնարավոր է, նրանց թիվն ավելանա»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում: