Գուրամ Թուշիշվիլին աշխարհի առաջնության երեք հանդիպումներն էլ հաղթել է իպոնով
Վրաստանի ձյուդոյի ազգային հավաքականի անդամ Գուրամ Թուշիշվիլին դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
Նա վերջին մենամարտում շանս չի թողել հոլանդացի Հենկ Գրոլին և ձեռք բերել հերթական հաղթանակը:
Աշխարհի առաջնության 1/2 եզրափակչում նրա մրցակիցը կլինի ճապոնացի Հիսայոշի Հարասավան:
Եզրափակիչ բլոկը կսկսվի ժամը 14: 00-ին:
Հատկանշական է, որ Գուրամ Թուշիշվիլին երեք հանդիպումներն էլ հաղթել է իպոնով: