Փայլուն արդյունքով է ավարտել Վրաստանի ձյուդոի հավաքականը Սանկտ Պետերբուրգում ընթացող մաստերի մրցաշարը: Ռուսաստանում անց կացվող հեղինակավոր մրցաշարի շրջանակներում վրաց մարզիկները նվաճել են 5 մեդալ, այստեղից երեքը ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե:
Վրաստանի համար հաջող դարձավ այսօրվա ելույթը: Անընդմեջ երեք անգամ դահլիճում լսվեց Վրաստանի օրհներգը:
Ինչ վերաբերում է թիմային մրցաշարին, ապա Վրաստանի հավաքականը գրանցած արդյունքներով զբաղեցրել է առաջին տեղը:
Հեղինակ -
Edgar Barsegyan