Բաքվում ընթացող ձյուդոի աշխարհի առաջնության 7-րդ օրը, ծանր քաշայինում Վրաստանի պատիվը պաշտպանում է Գուրամ Թուշիշվիլին:
Առաջին հանդիպմանը նա դիմակայել է Դանիել Նատեային: Աշխարհի վարկանիշում 49-րդ դիրքում գտնվող 26 ամյա ռումինացին, աշխարհի առաջնության մեդալ երբեկ չի վաստակել: Մարզիկները միմյանց հանդիպել են առաջին անգամ:
Գուրամ Թուշիշվիլին հանդիպումը սկսել է ակտիվ և այդ ակտիվության շնորհիվ մրցակցին ստիպել է վերցնել երկու տուգանային (շիդո): Հանդիպման ավարտին, Թուշիշվիլին մրցակցին գետնին գցեց իպոնով:
Հաջորդ հանդիպումը Թուշիշվիլին անց է կացնելու ուկրաինացի Իակով Խամոյի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan