Գուրամ Մաճարաշվիլին հայտարարում է, որ պետական ֆինանսավորման կապակցությամբ օրենսդրական փոփոխություններով ընդդիմադիր կուսակցությունների վրա ճնշում չի գործադրվում
Խորհրդարանական ընթացակարգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, Գուրամ Մաճարաշվիլիի հայտարարությամբ, պետական ֆինանսավորման կապակցությամբ օրենսդրական փոփոխություններով ընդդիմադիր կուսակցությունների վրա ճնշում չի գործադրվում:
Մաճարաշվիլիի խոսքով, եթե հասարակությանը ասում ես, որ ցանկանում ես մտնել խորհրդարան, իսկ ընտրվելուց հետո այլևս չես կատարում քո պատգամավորական լիազորությունները, ապա այդպիսի կուսակցությունը չպետք է ունենա պետական ֆինանսավորում:
«Ընդդիմության վրա ճնշում չի գործադրվում»,- նշել է Գուրամ Մաճարաշվիլին Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում:
Պետական ֆինանսավորման և կուսակցությունների գրանցման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը նախատեսվում է բյուրոյի այսօրվա նիստում: