Ընդդիմությունը պատրաստվում է հետընտրական ժամանակաշրջանի համար, սակայն հանրության կողմից կստանա կոշտ արձագանք. Գուրամ Մաճարաշվիլի
Ընդդիմությունը պատրաստվում է հետընտրական ժամանակաշրջանի համար, սակայն հանրության կողմից կստանա կոշտ արձագանք. Գուրամ Մաճարաշվիլի

Խորհրդարանական մեծամասնության անդամ Գուրամ Մաճարաշվիլին ասում է, որ ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ժամանակաշրջանի համար, սակայն նրանց գործողությունները կարժանանան հանրության կոշտ արձագանքին, ինչպես դա ստացան խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ինչպես լրագրողներին ասել է Մաճարաշվիլին, հասարակության մեծ մասն այն դիրքորոշման մեջ է, որ «Վրացական երազանքի» քաղաքականությունը պետք է շարունակել տեղական իշխանություններում:

«Մենք նաև մարտահրավերներ, դիտողություններ, բողոքներ ենք ստացել հասարակությունից: Մենք գիտենք, թե ինչ կարելի է անել առաջիկա չորս տարիների ընթացքում: Սա ժողովրդավարության այն հատվածն է, որտեղ կուսակցությունը ժողովրդին հարցնում է, թե ինչ պետք է անեն հաջորդ չորս տարիների ընթացքում: «Վրացական երազանք»-ի հաղթելու հնարավորություններն այնքան մեծ են, որ ընդդիմությունը զբաղված չէ նախընտրական քարոզարշավով, այլ զբաղված է միայն ինչ-որ սենսացիա գտնելու, սադրանքներ կազմակերպելու փորձերով: Նրանք պատրաստվում հետընտրական ժամանակաշրջանի համար, սակայն հանրության կողմից կստանան այն կոշտ պատասխանը, որ ստացել էին խորհրդարանական ընտրություններին, քանի որ երկրին կայուն վիճակ է անհրաժեշտ:

Ընդդիմությունը զբաղված է այնպիսի միջավայր ստեղծելով, որում ասես կեղծում, ճնշում և  այլն լինի: Այն, ինչ անում է ընդդիմությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում, միջազգային հանրությունը տեղյակ է, որպեսզի ընտրություններից հետո անակնկալներ այլևս չլինեն»,-ասել է Մաճարաշվիլին: