Գուրամ Մաճարաշվիլին հայտարարում է, որ քաղաքական կողմերի միջև համաձայնությանը խոչընդոտում են ապակառուցողական ընդդիմության նպատակները
Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Գուրամ Մաճարաշվիլին կարծում է, որ քաղաքական կողմերի միջև համաձայնությանը խոչընդոտում են ապակառուցողական ընդդիմության նպատակները:
Հարցին, թե ինչն է խանգարում հինգերրորդ փուլի անցկացմանը, Մաճարաշվիլին պատասխանել է, որ ապակառուցողական ընդդիմության մի մասը չի ցանկանում ճանաչել հոկտեմբերի 31-ի կամ հաջորդ ընտրությունները, քանի որ նրանց միակ նպատակը ապակայունացումն է:
«Քաղաքականության մեջ բանակցությունների համար միշտ տեղ կա, քանի որ երկիրը համաձայնության կարիք ունի: Իններրորդ գումարման խորհրդարանում մենք շուրջ երկու տարի երկիրը ղեկավարել ենք առանց ընդդիմության և ունեցել ենք բազմաթիվ հաջողություններ, ինչը հաստատում են միջազգային գործընկերները: Պետության համար անհրաժեշտ է ընդդիմություն, սակայն կառուցողական ընդդիմություն: Մենք միշտ տեսնում ենք մեր միջնորդների մասնակցությամբ տարածք, որ սահմանադրության շրջանակներում համաձայնության գանք, որպեսզի առողջ ընդդիմության սպեկտրը զարգանա, սակայն եթե որևէ բան կարող է խոչընդոտել համաձայնագրին, ցավոք, դա ապակառուցողական ըդդիմության նպատակներն են»,- Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է Մաճարաշվիլին :