Գուրամ Մաճարաշվիլի. ԱՄՆ սենատից ուղերձներ եղան, որ եվրոպական կուրսը պետք է շարունակվի, ներառյալ ընդդիմության մուտքը խորհրդարան
Ընդդիմության դեմ անակնկալները շարունակվում են: Այս անգամ ԱՄՆ սենատից ուղերձներ եղան, որ Վրաստանում 2012 թվականից եվրոպական կուրս կա, այն պետք է շարունակվի, ներառյալ ընդդիմության մուտքը խորհրդարան և բարեփոխումները, – ասաց, խորհրդարանական գործընթացային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Գուրամ Մաճարաշվիլին:
Ըստ նրա՝ ժողովուրդը սատարում է քաղաքական գործընթացներին միայն խորհրդարանում: Միևնույն ժամանակ, ինչպես ասում է Մաճարաշվիլին, բնակչության ճնշող մեծամասնությունը սատարում է եվրատլանտյան կուրսին և Վրաստանում բնականոն գործընթացների զարգացմանը:
«Այս ֆոնին միանգամայն անտրամաբանական է, երբ արմատական ընդդիմադիր կուսակցություններն ասում են, որ ցանկանում են փողոցային գործողություններ, հանրահավաքներ: Մարդիկ սատարում են քաղաքական գործընթացներին միայն խորհրդարանում: Բնակչության ճնշող մեծամասնությունը սատարում է եվրաատլանտյան կուրսին և Վրաստանում բնականոն գործընթացների զարգացմանը», – ասաց Գուրամ Մաճարաշվիլին: