Ախալքալաքիի Գումբուրդո գյուղում, տեղի բարերար Շուշիկ Մղդեսյանի ֆինանսավորմամբ, կառուցվեց ժամանակակից չափանիշներին համապատասխան, 450 աշակերտի համար նախատեսված հայկական դպրոց:
Վրաստանի կրթության և գիտության նախարարության տեղեկությամբ, դպրոցը հագեցած է նոր սարքավորումներով և արդի տեխնիկայով, ինչպես նաև մարզադաշտով, վազքուղով, լողավազանով, վոլեյբոլ և բասկետբոլ:
Նրանց տեղեկությամբ, կրթության և գիտության նախարարությունը հոգում է ազգային փոքրամասնությունների կրթության, նրանց ինտեգրման մասին և այդ ուղղությամբ իրականացնում բազմաթիվ նախագծեր: