Գուգուտիանթկարիում փշալարերից տուժած երեք ընտանիք պետությունից կստանա օգնություն
Գուգուտիանթկարիում փշալարերից տուժած երեք ընտանիք պետությունից կստանա օգնություն

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին Գորիում այցելել է Գիվի Ռազմաձեի և Լավրենտի Գուգուտիշվիլու ընտանիքներ, որոնց տները Գուգուտիանթկարիում հայտնվել են անօրեն անցկացված փշալարերի մյուս կողմում:

Պետական նախարարի մամլո ծառայության տեղեկությամբ, Քեթևան Ցիխելաշվիլու այցելության նպատակը վարչապետի և կառավարության անունից նրանց աջակցություն հայտնելը և տուժած ընտանիքներին օգնելու միջոցների և պետության կողմից նախատեսված քայլերի մասին զրուցելն էր:

Նրանց տեղեկությամբ, Լավրենտի Գուգուտիշվիլու և Գիվի Ռազմաձեի ընտանիքները պետությունից կստանան հողամասեր, որոնք կկարողանան մշակել և օգտագործել ըստ ցանկության: Պետությունը միանվագ սոցիալական օգնության տեսքով նրանց կփոխանցի գումար: Ընտանիքների առողջական խնդիրներ ունեցող անդամներին պետությունը կֆինանսավորի դեղամիջոցներով: Նրանց կառաջարկվի նաև մասնագիտական վերապատրաստում:

Պետությունն աջակցություն է հայտնում Ամիրան Գուգուտիշվիլու ընտանիքին, որի տունը փշալարերն անցկացնելուց հետո չի հայտնվել վերահսկվող տարածքում, սակայն այն նրանց հասանելի չէ: Ամիրան Գուգուտիշվիլու ընտանիքը կստանա միանվագ օգնություն: