Գուգուտիանթկարիում փշալարերի տեղադրումը առաջացնում է բարդություններ, քանզի մարդկանց տարանջատում է սեփական հողամասերից, ընտանիքներից և ընկերներից. Ջեյմս Ապատուրայ
Հարավային Կովկասում և կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, Ջեյմս Ապատուրայան Գուգուտիանթկարի գյուղում ստեղծված իրավիճակին արձագանքել է «ֆեյսբուկ» սոցիալական ցանցի միջոցով: Ջեյմս Ապատուրայը բռնազավթիչ ուժերի կողմից փշալարերի բարձրացումը անվանում է անօրեն և նշում, որ այս գործողությունները ստեղծում են ավելնորդ բարդություններ տեղացիների համար:
«Վրաստանի Հարավային Օսիայի շրջանում Ռուսաստանի կողմից աջակցություն վայելող դե-ֆակտո իշխանությունները վերսկսել են վրացական Գուգուտիանթկարի գյուղում փշալարերի տեղադրումը: Սա առաջացնում է բարդություններ, քանզի մարդկանց տարանջատում է սեփական հողամասերից, ընտանիքներից և ընկերներից: Սա անօրեն գործողություն է: ՆԱՏՕ-ն կրկին կոչ է անում դադարեցնել այդ գործողությունները և վերացնել փշալարերը: ՆԱՏՕ-ն ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-գրել է Ջեյմս Ապատուրայը: