Գուգուտիանթկարիում բորդերիզացիայի գործընթացը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական կոպիտ խախտումն է. Էդգարս Ռինկևիչս
Գուգպուտիանթկարիում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել է Լատվիայի արտաքին գործերի նախարարը:
Էդգարս Ռինկևիչսը «թվիթերում» գրել է, որ Գուգուտիանթկարի գյուղում, բորդերիզացիայի գործընթացը, որը իրականացվում է Ռուսաստանի կողմից վերահսկվող դե-ֆակտո Ցխինվալի իշխանությունների կողմից, Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական կոպիտ խախտումն է:
Լատվիայի արտգործնախարարը ավելացրել է նաև, որ աջակցում է Վրաստանում ԵՄ պատվիրակության հայտարարությանը, որ այդ ապօրինի գործողությունը պետք է դադարեցվի: