Գուգուտիանթկարի գյուղ են ժամանել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները
Գորիի մունիցիպալիտետի Գուգուտիանթկարի գյուղում գտնվում են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, Գուգուտիանթկարի է մեկնել Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մոտ 20 ներկայացուցիչ, այդ թվում՝ Վրաստանում Ավստրիայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Լատվիայի դեսպանները:
Տեղում են գտնվում նաև հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին, արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, ինչպես նաև պետական անվտանգության ծառայության տեղեկատվական և վերլուծական վարչության ներկայացուցիչները:
Նրանք դիվանագետներին ծանոթացնում են օկուպացնող գոտու մոտ ստեղծված իրավիճակի և տեղի բնակչության խնդիրների հետ:
Ռուս զինվորականները օկուպացնող գոտու Գուգուտիանթկարի գյուղի և օկուպացված Դիսև գյուղի մոտ երկաթե սյուների մոնտաժը վերսկսել էին երեկ առավոտից: