Քեթևան Ցիխելաշվիլի. Գուգութիանթկարի գյուղի մոտ այս պահի դրությամբ ռուս օկուպանտների կողմից լրացուցիչ աշխատանքներ չեն անցկացվում
Գորիի մունիցիպալիտետի Գուգութիանթկարի գյուղի մոտ այս պահի դրությամբ ռուս օկուպանտների կողմից լրացուցիչ աշխատանքներ չեն անցկացվում,- այս մասին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
Քեթևան Ցիխելաշվիլու խոսքով, Գուգութիանթկարիի մերձակայքում օկուպացնող ուժերի կողմից արգելապատնեշների բարձրացման գործընթաց է նկատվել օգոստոսի 7-ին, որիկ հետևել է վրացական կողմի արձագանքը:
Արտաքին գերատեսչությունը վերոնշյալ փաստի մասին տեղեկացրել է միջազգային համադաշnությանը:
«Այս պահի դրությամբ, լրացուցիչ աշխատնաքներ չեն ընթանում: Սակայն, դրվագը, որը կապված էր սահամանազատման և պատնեշների շինարարության հետ, տեղի է ունեցել օգոստոսի 7-ին»,- հայտարարել է Ցիխելաշվիլին:
Պետական նախարարը բոլորին կոչ է անում խուսափել այս թեմայի շուրջ շահարկումներից: