Գուգա Քաշիբաձեն նշում է, որ պայթյունի հետևանքով վիրավորված երեք տղամարդկանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ երկուսը՝ վիրաբուժական բաժանմունքում
Գուգա Քաշիբաձեն նշում է, որ պայթյունի հետևանքով վիրավորված երեք տղամարդկանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ երկուսը՝ վիրաբուժական բաժանմունքում

Այրվածքաբանության կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեի խոսքով, Բոճորմայի փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք տուժածներ տեղափոխվել են կլինիկա։

Բժշկի խոսքով՝ տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս երկուսի վիճակը համեմատաբար մեղմ է։

«Մեր կլինիկա են մտել երեք տղամարդ։ Պայթյունի հետեւանքով նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանցից մեկը՝ 59-ամյա տղամարդը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վնասված է գլուխը, կրծքավանդակի առջևի և հետևի մակերեսը։ Դրան գումարվում է օդուղիների ջերմային ինհալացիոն վնասը և այս պայթյունի հետևանքով առաջացած բարոտրավման: Երկու տղամարդ՝ 30 և 39 տարեկան, գտնվում են վիրաբուժական բաժանմունքում, նրանց վիճակն այս փուլում կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչ վերաբերում է 59-ամյա տղամարդուն, մենք բավականին լուրջ վնասվածքներ ունենք, սակայն նրա վիճակը սկզբից մինչև վերջ կայուն է»,- ասել է Քաշիբաձեն։

Բոճորմայի փողոցի հրաձգարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ «Battleground» հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է երկու մարդ, չորսը՝ վիրավորվել։