Գուդաուրիում պարապլանն ընկել է ձորը, մահացել է մեկ մարդ
Գուդաուրիում պարապլանն ընկել է ձորը, մահացել է մեկ մարդ

Գուդաուրիում պարապլանն ընկել է ձորը, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնեցին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Նրանց տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է փրկել երկրորդ անձին։

Ըստ առկա տեղեկությունների՝ մահացածը մինչև 25 տարեկան տղամարդ է։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը նշանակում է անզգուշությամբ կյանքին ոչնչացում։