Գուդաուրիում նախատեսվում է կառուցել նոր ճոպանուղի, որը կկարողանա ժամում տեղափոխել 1800 ուղևոր
Գուդաուրիում ծրագրում ենք կառուցել նոր ճոպանուղի, որի թողունակությունը կկազմի ժամում 1800 ուղևոր, իսկ երկարությունը՝ 2800 մետր։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով, Գուդաուրիի երկու լեռնադահուկային լանջերին կտեղադրվի ձնահավաք համակարգ, որն էլ ավելի հարմարավետ կլինի հանգստացողների համար։
«Մենք նախատեսում ենք նոր ճոպանուղի կառուցել Գուդաուրիում։ Դրա թողունակությունը կկազմի ժամում 1800 ուղևոր, իսկ երկարությունը՝ 2800 մետր։ Գուդաուրիի երկու լեռնադահուկային ուղու վրա կտեղադրենք նաև ձնամաքրման համակարգ, որն էլ ավելի հարմարավետ կլինի մեր հանգստացողների և քաղաքացիների համար, այդ թվում նաև այն սեզոնին, երբ քիչ ձյուն է տեղում։ Ձնամաքրման համակարգը կօգնի և ավելի հարմարավետ կհանգստացնի մեր քաղաքացիներին՝ ոչ միայն քաղաքացիներին, այլ նաև զբոսաշրջիկներին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։