Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է մարդատար երթևեկությունը

11:49, 11.01.2026

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 93-107 կմ (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում վերականգնվել է մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը, մինչդեռ կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունն արգելված է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։

Նմանատիպ