Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի մակարդակը բարձր է, այդ պատճառով այս հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։