Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև ավտոտրանսպորտի երթևեկությունը

13:58, 13.04.2025

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է։

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ճանապարհային երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։

Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։

Նմանատիպ