Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանստպորտի երթևեկությունը
Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունը վերականգնվել է,- հայտարարել է ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի մայրուղու (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) 93-107 կմ հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունը վերականգնվել է», – ասվում է տեղեկատվության մեջ։
Նշված հատվածում սահմանափակումը մտցվել է բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով։