Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով երթևեկությունը
Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով երթևեկությունը

Ձյան պատճառով ժամանակավորապես արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի միջազգային ավտոմայրուղու կմ93-կմ107 (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում։

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Նրանց տվյալներով՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։

«Ազգային շրջակա միջավայրի գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի անընդհատ ռեժիմով, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով», – ասվում է տեղեկատվության մեջ։