Գուդաուրի-Կոբիի հատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գուդաուրի-Կոբիի հատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Ավտոմոբիլային ճանապարհների վարչության տվյալներով, իրականացրած մաքրման աշխատանքների արդյունքում,  Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Այս պահին միջազգային նշանակության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի՝ Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում բոլոր ավտոտրանսպորտի տեսակների համար երթևեկությունն ազատ է:

Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը իրականացվում է առանց դադարի ռեժիմով, միայն ձնահյուսի պաշտպանության թունելներով:

Թունելներում ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների, կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունն իրականացվելու է միակողմանի:

Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համաձայնեցման ներքո: