Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում վերականգնվել է թեթև մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության փոխացմամբ, Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի վերացումից անմիջապես հետո, անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է թեթև մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Այս պահի դրությամբ, ավտոճանապարհներին գործում են հետևյալ սահմանափակումները. Ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը իրականացվում է առանց կանգ առնելու ռեժիմում, միայն ձնահյուսից պաշտպանող թունելների միջոցով:
Կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը թունելներում կիրականացվի միակողմանի:
Նշված ռեժիմում երթևեկությունը կիրականացվի պարեկայի ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ: