Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում երթևեկությունն արգելված է

10:09, 13.01.2026

Ըստ շրջակա միջավայրի զգային գործակալության՝ միջազգային կարևորության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 93-107 կմ (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում ձնահոսքի վտանգի մակարդակը բարձր է, այդ պատճառով այս հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակված է։

Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում ճանապարհային երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով», – ասվում է Ճանապարհային դեպարտամենտի հայտարարության մեջ։

Նմանատիպ