Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, միջազգային նշանակություն ունեցող ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում, առատ ձյան պատճառով, ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, որի պատճառով նշված ճանապարհահատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Լրատվությունն այս մասին տարածում է, Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: