Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

12:54, 25.03.2025

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում տրանսպորտային միջոցների տեղաշարժը կիրականացվի առանց կանգառի։

Կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և M3 կատեգորիայի 22-ից ավելի նստատեղ ունեցող (առանց վարորդի նստատեղի) ուղևորների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղաշարժը կիրականացվի թունելներով՝ մեկ ուղղությամբ»,- նշվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ