Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքային նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկությամբ, անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում, Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհային հատվածում բոլորի տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: