Գուդաուրի-Կոբի հատվածում մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն ձնահոսքից պաշտպանության թունելներով։