Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է  կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է  կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ միջազգային նշանակության – Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։