Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկությամբ, ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է:

Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի առանց դադարի ռեժիմով, միայն ձնահյուսից պաշտպանվելու թունելներով:

Նշված ռեժիմով տեղաշարը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համաձայնեցմամբ: