Գուդաուրի - Կոբի հատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գուդաուրի - Կոբի հատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի լրատվությամբ, ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած ավտոտրանսպորտի համար տեղաշարժը ազատ է:

Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը իրականացվելու է առանց դադարի տեղաշարժի ռեժիմով, միայն ձնահոսքից պաշտպանվելու թունելները անցնելով:

Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, Մլեթա-Գուդաուրի (Քվեմո Մլեթայից մինչև 85-րդ կմ.) հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը իրականացվելու է առանց դադարի անցնելու ռեժիմով:

Նշված ռեժիմով երթևեկությունը իրականացվելու է պարեկային ոստիկանության վերահսկողության տակ: