Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան պատճառով կա ձնակույտի վտանգ, արգելվել է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Տեղեկությունն այս մասին տարածում է Ավտոճանապարհային վարչությունը:
«Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ: