Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդիչով ավտոտրանսպորտի երթեւեկությունն
Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով ավտոտրանսպորտի երթեւեկությունն արգելված է:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Ձյան պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է»,- ասված է հաղորդագրությունում։