Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի բարձր մակարդակ է։
Գերատեսչության տվյալներով՝ նշված հատվածով արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։