Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին լրագրողների հետ զրուցել է 2020 թվականի քաղաքական ծրագրերի մասին, և հայտարարել, որ պատրաստվում է ապագայում մնալ քաղաքականությունում «Վրացական երազանքի» հետ միասին, եթե թիմը կցանկանա:
Սակայն Թեա Ծուլուկիանին չի կարող այսօր ասել, արդյոք նա կգլխավորի արդարադատության նախարարությունը 2020 թվականի ընտրություններից հետո:
«Ինչ վերաբերում է իմ քաղաքական ապագային, եթե լինի «վրացական երազանքի» ցանկությունը, ես պատրաստ եմ մնալ քաղաքականությունում մեջ նրանց հետ միասին:
Ինչ վերաբերում է արդարադատության նախարարությանը, 2020 թվականի ընտրություններից հետո կլրանա իմ և իմ թիմակիցների համար արդարադատության համակարգում աշխատելու ութ տարին: Անձամբ ես գտնում եմ, որ ութ տարին բավարար է, որ մարդը ղեկավարի մեկ համակարգը, սպասենք «վրացական երազանքի» որոշմանը: Մինչ այդ մենք իրականացնելու ենք մի քանի կարևոր բարեփոխում, որոնք պետք է ավարտին հասցվեն: Ես, որպես «Վրացական երազանքի» քաղաքական պաշտոնյա, պատրաստվում եմ ներգրավված լինել «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավում և հավատում եմ, որ արդարադատության նախարարությունը և պատժակատարողական ողջ համակարգը, ապագայում կրկին մարդու իրավունքների պաշտպանության վրա կողմնորոշված կառավարվելու է հենց վրացական երազանքի ներկայացուցիչների կողմից: Ես հավատում եմ դրան»,- ասել է Թեա Ծուլուկիանին:
Ինչ վերաբերում է ընտրական քարոզարշավի ընթացքում նա հրաժարական կտա թե ոչ, Ծուլուկիանին ասել է, որ իրավունք ունի զբաղեցնել նախարարի պաշտոնը և միևնույն ժամանակ, ակտիվորեն մասնակցել նախընտրական քարոզարշավին: