Kavkaz Uzel հրատարակչության տվյալներով, Գրոզնոյում եկեղեցու վրա հարձակվել է երեք չեչեն և մեկ ինգուշ:
Լրագրողների տվյալներով, խոսքը գնում է Ամիր և Ալի Յունուսովների, ինչպես նաև Միքայել Ալիսուլտանովի և ինգուշ Ախմեդ Ցեչոևի մասին: Նրանց տարիքը չի գերազանցում 19-ը::
«Կոմերսանտի» լրատվությամբ, զինյալները բացի եկեղեցուց, հարձակումներ էին ծրագրել Չեչնիայի վարչության նստավայրի վրա: Սակայն, հետագայում հրաժարվել են այդ մտքից:
Հրատարակչության հետ զրուցելիս, իրավապահ մարմինների ներկայացուցիչներից մեկը ասել է, որ հատուկ ծառայությունները հարձակման մասին լուրը ստացել են մայիսի 18-ին և քաղաքում խստացրել են անվտանգության նորմերը:
Ինչպես հայտարարում են Գրոզնոյում տեղի ունեցած ահաբեկչության ականատեսները, զինյալներին ետ են մղել հավատացյալները, որոնք փակել են եկեղեցու դռները և թույլ չեն տվել զինյալներին ներս մտնել: Նրանք զինյալներին դիմակայել են 40 րոպե, մինչ իրավապահների հայտնվելը:
Գրոզնոյում հարձակումը տեղի է ունեցել երեկ, արդյունքում մահացել է երկու ոստիկան և մեկ խաղաղ բնակիչ: Տուժել է չորս մարդ: Իրավապահներին հաջողվել է տեղում սպանել հարձակվողներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan