Գրիգոլ Վաշաձեից դեռևս շնորհավորանք չեմ ստացել, սպասում եմ. Սալոմե Զուրաբիշվիլի

Նախագահական ընտրություններում հաղթանակ տարած թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ «ազգային շարժման» նախագահի թեկնածուից դեռ.ս չի ստացել շնորհավորանք:

Լրագրողի հարցին, շնորհավորել է իրեն թե ոչ Գրիգոլ Վաշաձեն, Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է, որ շնորհավորանք ցավոք չի ստացել, և նա սպասում է դրան:

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Ընտրություններում հաղթանակի համար պայքարում էին անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և «ազգային շարժման» թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: 59,52 տոկոս ձայնով հաղթանակ է տարել Սալոմե Զուրաբիշվիլին: