Գրիգոլ Լիլուաշվիլիի տեղեկությամբ, Դմանիսիի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված է մի քանի անձ
Պետական անվտանգության ծառայության ղեկավար, Գրիգոլ Լիլուաշվիլիի հայտարարությամբ, այս պահին Դմանիսիում իրավիճակը հանգիստ է:
«Համապատասխան անձինք աշխատում են հակամարտության կողմերի հետ», – ասել է Լիլուաշվիլին:
Բացի այդ, ըստ Լիլուաշվիլիի, միջադեպի կապակցությամբ կան նաև ձերբակալվածներ:
«Ընթանում են հետաքննչական գործողություններ: Լուրջ տուժած անձանց մասին տեղեկություն չունենք: Իհարկե, մարդիկ ծեծկռտուքի ժամանակ տուժել են: Ամենակարևորը, այն չպետք է մկրտվի որպես հակամարտություն, որը տեղի է ունեցել էթնիկ հողի վրա: Ով փորձում է դա անել, նա այս երկրի թշնամին է, և նրանք խիստ պատժվելու են, քանի որ հակամարտությունը կենցաղային հողի վրա է եղել, և որևէ դրդում չպետք է լինի: Դա մեր երկրի ջրաղացին ջուր չի լցնում», – հայտարարել է Գրիգոլ Լիլուաշվիլին:
Հիշեցնենք, ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, երեկ Դմանիսիում կենցաղային հողի վրա տեղացիները բախվել են միմյանց, ինչը վերածվել է խմբային բռնության:
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները կենտրոնացված են Դմանիսիում:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հակառակված կողմերին հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և պահպանել հանդարտությունը: