Գոյություն ունեն ուժեր, որոնք հավասարապես պայքարում են Վրաստանի իշխանությունների և ԱՄՆ-ի գործող իշխանությունների դեմ
«Ֆրիդոմ Հաուս» միջազգային կազմակերպության հաշվետվությունից պարզվում է, որ նրա հեղինակները հենվում են այն ոչկառավարական կազմակերպությունների գնահատականներին, որոնք դրսևորվում են իրենց իշխանությունների նկատմամբ բացասական դիրքորոշմամբ,-այս հայտարարությունը արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար, Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքերով գոյություն ունեն ուժեր, որոնք հավասարապես պայքարում են Վրաստանի իշխանությունների և ԱՄՆ-ի գործող իշխանությունների դեմ:
Խորհրդարանի նախագահի հայտարարությամբ, Վրաստանում ժողովրդավարական գործընթացները շարունակվելու են և երկիրը համապատասխանելու է միջազգային չափանիշներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan