Գոյություն ունեցող տեղեկությամբ, Խուրվալեթի գյուղի մոտ հայտնվել են ռուս զինվորականներ, սահմանափակ է գյուղ տանող ճանապարհը
Օկուպացված գոտու մոտ գտնվող Խուրվալեթի գյուղ տանող ճանապարհը սահմանափակ է: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:
Նրա տեղեկությամբ, Խուրվալեթիի վրացական անցակետի մոտ գտնվող ոստիկանները լրատվամիջոցների և դիտորդական առաքելության ներկայացուցիչներին հնարավորություն չեն տալիս շարունակել ճանապարհը:
Մինչ այժմ տեղեկություն չի տարածվում, թե կոնկրետ ինչ է կատարվում Խուրվալեթի գյուղում:
Սոցիալական ցանցում տարածված տեղեկության համաձայն, օկուպացված գոտու մոտ գտնվող Խուրվալեթի գյուղի հարակից տարածքում գտնվում են ռուս զինվորականներ: