Գոյություն ունեցող լրատվությամբ, Զազա Սոփրոմաձեն հեռացել է պաշտոնից
Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Զազա Սոփրոմաձեն հեռացել է պաշտոնից:
Այս մասին հայտնի է դարձել առաջին ալիքին:
Առողջապահության նախարարության մամլո ծառայությունում առաջին ալիքին ասել են, որ չեն կարող հաստատել այդ լրատվությունը: Անձամբ Սոփրոմաձեի հետ չի հաջողվում կապ հաստատել:
Զազա Սոփրոմաձեն, Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոյի տեղակալ է նշանակվել 2014 թվականի օգոստոսին: Նա զբաղեցնում էր նաև սոցիալական ծառայության գործակալության տնօրենի պաշտոնը:
Հեղինակ -
Edgar Barsegyan