Գործատուների ասոցիացիայի իրավաբանական հանձնաժողովը քննարկել է աշխատանքային օրենսգրքի կիրարկման մարտահրավերները
Գործատուների ասոցիացիայի իրավաբանական հանձնաժողովը քննարկել է աշխատանքային օրենսգրքի կիրարկման հետ կապված մարտահրավերները։
Մասնավորապես, մասնակիցները քննարկել են աշխատանքային նոր օրենսգրքի առկա մարտահրավերները, ինչպիսիք են աշխատողների հաշվառումը, կոնկրետ ժամային աշխատանքային ռեժիմով ձեռնարկության կարգավիճակը, վնասակար և վտանգավոր աշխատանքով աշխատողների լրացուցիչ արձակուրդը, երկարատև դատավարությունները:
«Նիստում ասոցիացիան հանձնաժողովի ներկայացուցիչներին ներկայացրել է ԵՄ տարբեր երկրների փորձը և առաջարկել այլընտրանքներ, որոնք համահունչ են ԵՄ դիրեկտիվներին, բայց բիզնես վարելու համար ավելի ճկուն են, քան Վրաստանի ներկայիս պրակտիկան։ Լսեցինք նաև աշխատանքային նոր օրենսգրքի ներդրման հետ կապված նրանց ամենօրյա գործունեության մարտահրավերները»,- ասել է Վրաստանի գործատուների ասոցիացիայի իրավաբանական բաժնի ղեկավար Նիկոլոզ Աբութիձեն։