Գործադիր իշխանությունները ունեն ծրագիր, որով հնարավոր կլինի ապահովել լարիի կայունությունը. Իրակլի Կոբախիձե

13:47, 13.08.2018

Գործադիր իշխանությունները ունեն ծրագիր, որով հնարավոր կլինի ապահովել լարիի կայունությունը,-այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքերով, նշված հարցի հետ կապված կառավարության հետ ընթանում են ակտիվ խորհրդատվություններ:

«Լարիի կուրսի հետ կապված կառավարության հետ ունենք ակտիվ խորհրդատվություններ: Նրանք ունեն ծրագիր, որով հնարավոր կլինի ապահովել լարիի կայունությունը և համոզված եմ մենք կհասնենք այդ նպատակին»,-հայտարարել է Կոբախիձեն:

Վերջին օրերին լարին արժեզրկվել է մի քանի աստիճանով: Ազգային բանկի կուրսով մեկ դոլարի արժեքը 2.5339 լարի է: Բլումբերգի տերմինալի վերջին տվյալներով դոլարի արժեքը 2.6 լարի է:

Նմանատիպ