Գորիում, «Գալերեա» առևտրի կենտրոնում սպանություն է տեղի ունեցել։ Երիտասարդ տղամարդ է սպանվել, իսկ հայրը՝ վիրավորվել։
Ականատեսների խոսքով՝ կրակոցները տեղի են ունեցել խանութում տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Նրանց խոսքով՝ մի քանի կրակոցներ են արձակվել, երբ հաճախորդները գտնվել են առևտրի կենտրոնում։
Երիտասարդը մահացել է տեղում։
Այս պահին դեպքի վայրում են իրավապահ մարմինների աշխատակիցները։
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են երկու կամ ավելի անձանց նկատմամբ կանխամտածված սպանության փորձին։ Մեղադրյալը ձերբակալվել է թեժ հետքի վրա։