Գորիում նշել են Ստալինի 141-ամյակը: Ստալինի տուն-թանգարանի մոտ ավանդաբար հավաքվել են «կոմունիստական կուսակցության» և «Ստալինցի» հասարակության անդամները: Այս մասին տեղից հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը:
Ստալինի ծննդյան օրը նշելու նպատակով, նրա տուն-թանգարանի մոտ գտնվող արձանը զարդարել են ծաղիկներով:
Նրանք նաև պահանջել են վերականգնել Ստալինի արձանը Գորիի կենտրոնական հրապարակում, որն ապամոնտաժվել էր 2010 թվականին:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի տուն-թանգարանից դեպի կենտրոնական հրապարակ, որտեղ կանգնած էր Ստալինի արձանը, քայլերթ չի կայացել: