Գորիի «Գորմեդի» բժշկական կենտրոնի բժիշկը մահացել է: Այս մասին տեղեկությունը հաստատում են «Գորմեդի» կենտրոնում:
Ինչպես հայտարարում են կլինիկայում, պացիենտը միացված էր արհեստական շնչառության սարքին, վերջին օրերին վիճակն էլ ավելի էր բարդացել:
Բժիշկը տարիներ շարունակ աշխատում էր «Գորմեդի» կլինիկայում: Համավարակի մեկնարկից նա ակտիվ ներգրավված էր կորոնավիրուսի դեմ պայքարին: